Նորություններ

Ջոան Ռոլինգը թողարկել է Հարի Փոթերի մասին կայք

Ջոան Ռոլինգը թողարկել է Հարի Փոթերի մասին կայք

03.04.2020

Բրիտանացի գրող Ջոան Ռոլինգը՝ Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակը, ուրախացնում է երիտասարդ ընթերցողներին անսպասելի նոր նախագծով. նա թողարկել է harrypotterathome.com կայքը։ Նպատակն է՝ ապահովել աշխարհի տարբեր մասերում կարանտինացված երեխաների ժամանցը:
Պորտալը շուտով կհարստացվի բազմաթիվ հոդվածներով, հանելուկներով, ռեբուսներով և ինտերակտիվ առաջադրանքներով նրանց համար, ովքեր սկսում են ծանոթանալ Հոգվարթսի կյանքին:
Դրանից բացի, յուրաքանչյուր ցանկացող կարող է անվճար լսել սերիայի առաջին գրքի աուդիո տարբերակը ՝ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» 19 լեզուներով:

Comments are closed.