Նորություններ
The Beatles խմբի Hey Jude երգի բառերի ձեռագիր տարբերակն աճուրդում վաճառվել է 910 000 դոլարով
07.04.2020
Լեգենդար The Beatles խմբի Hey Jude երգի բառերի ձեռագիր տարբերակը, որը գրել է Փոլ Մաքքարթնին, Julien’s Auctions աճուրդում վաճառվել է 910 000 դոլարով:
Hey Jude ստեղծագործությունը գրվել է 1968 թվականին։ Մաքքարթնին այն գրել էր Ջոն Լենոնի որդու՝ Ջուլիանի համար՝ որպես մխիթարանք վերջինիս ծնողների՝ Ջոնի և Սինթիա Լենոնի ամուսնալուծության ժամանակ։
Ստեղծագործությունը 1989 թվականին «Գրեմմի» մրցանակի է ներկայացվել՝ «Տարվա ձայնագրություն» և «Տարվա երգ» անվանակարգերում։
Աճուրդի են հանվել նաև The Beatles խմբին պատկանող այլ իրեր, այդ թվում՝ հուշադրամներ, կիթառներ և այլ երաժշտական գործիքներ, ինքնագրեր ունեցող իրեր, հազվագյուտ վինիլային ձայնասկավառակներ, հազվագյուտ գրքեր և այլն։

















