Նորություններ
Ամերիկյան ընկերությունը ընտանի կենդանիներին պատկերում է 19-րդ դարի արիստոկրատների տեսքով
09.04.2020
Համացանցում մեծ տարածում է գտել Crown & Paw ընկերության կողմից ընտանի կենդանիների՝ տարբեր պատմական հերոսների կերպարներով արված ուշագրավ լուսանկարները:
Ընկերության աշխատակիցները 19-րդ դարի դիմանկարներն ու Վերածննդի ժամանակաշրջանի արժեքավոր կտավները համադրում են չորքոտանիների լուսանկարների հետ, ինչի արդյունքում անչափ զվարճալի պատկերներ են ստացվում։
Նման լուսանկարներ կարող են բոլորն ունենալ․ դրա համար անհրաժեշտ է միայն Crown & Paw ընկերության պաշտոնական կայքին կենդանու բարձրորակ նկարն ուղարկել և նշել, թե ինչ կերպարում են ցանկանում կենդանուն տեսնել։
Ընկերության դիզայներները կենդանու պատկերն ընտրված հանդերաձանքին միացնելուց հետո, բազմաթիվ էֆեկտներ են օգտագործում և արդյունքում իդեալական համապատասխանությամբ զվարճալի «կտավներ» ստանում։
Ընկերությունն իր աշխատանքները հրապարակում է Instagram սոցկայքի իր էջում, ինչն էլ մեծապես նպաստում է նկարների ճանաչմանը։




















