Նորություններ

Չինաստանում երիտասարդ ուսուցիչը կարանտինից վերադարձող աշակերտներին ուրախացնելու համար 8 գրատախտակի վրա չինական գլուխգործոցներից մեկն է վերստեղծել

Չինաստանում երիտասարդ ուսուցիչը կարանտինից վերադարձող աշակերտներին ուրախացնելու համար 8 գրատախտակի վրա չինական գլուխգործոցներից մեկն է վերստեղծել

10.04.2020

Չինաստանի Շանսի նահանգից նկարչության երիտասարդ ուսուցիչը ցանկացել է նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով ստեղծված կարանտինային ռեժիմի ընթացքում տանը մնացած իր սաներին ուրախացնել և 3 ամիս է ծախսել կավիճով գրատախտակներին չինական գլուխգործոցներից մեկը պատկերելու համար: Չժաո Վենրուի անունով երիատասրդ ուսուցիչն ութ գրատախտակ և կավճի հինգ տուփ է օգտագործել չինական «Մոնա Լիզան» համարվող «Մահացածների հիշատակի օրը գետի երկայնքով» կտավի ստեղծման համար։ Մոտ 32 մետր երկարություն ունեցող աշխատանքում ուսուցիչն իրենց առօրյա կյանքով ապրող 550 մարդու (քահանաներ, ագարակատերեր, նավավարներ, վաճառողներ) և հարյուրավոր կենդանիների է պատկերել։

Comments are closed.