Նորություններ

Անվճար առցանց ճանապարհորդություն՝ Եգիպտոսի դամբարաննեով և տեսարժան վայրերով

Անվճար առցանց ճանապարհորդություն՝ Եգիպտոսի դամբարաննեով և տեսարժան վայրերով

20.04.2020

Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարությունը, որը զբաղվում է երկրի պատմամշակութային ժառանգության պահպանությամբ ու պաշտպանությամբ, գործարկել է անվճար առցանց ուղևորությունների շարք դեպի դամբարաններ և Եգիպտոսի այլ հայտնի կառույցներ: Հղումները ներկայացված են նախարարությունը սոցիալական ցանցերում՝ դրանք լրացնելով #StayHome հեշթեգներով։

Վիրտուալ շրջագայություններն իրենցից ներկայացնում են շատ նկարներից բաղկացած 3D մոդելների շինություններ։ Կառույցի վիրտուալ պատճենը թույլ է տալիս ազատորեն շարժվել շուրջը, խոշորացնել տեսախցիկը և դիտել նույնիսկ ամենափոքր մանրամասները, միևնույն ժամանակ մյուս այցելուները չեն խանգարի ձեզ։ Հեղինակավոր Հարվարդի համալսարանի մասնագետների կողմից 3D մոդելավորման համակարգի միջոցով այժմ հնարավոր է ոչ միայն պատկերավոր կերպով զննել ամբողջ դամբարանը, այլ նաև հավելյալ տեղեկություն կարդալ։
Այցելության համար արդեն հասանելի է ութ վայր՝ փարավոններ Ռամզես V և-ի և Ռամզես VI դամբարանները, Կոմ էլ-Շուկաֆի կատակոմբները, Բենի Հասանի գերեզմանատեղին, Բեն Եզրայի սինագոգը, Սուլթան Բարկուկի մզկիթ-մեդասսան, Կարմիր վանքը, Մերեսանխ III թագուհու գերեզմանը, Մեննայի գերեզմանը։

Comments are closed.