Նորություններ
Աստղագետները Երկիր մոլորակի «նմանակ» էկզոմոլորակ են հայտնաբերել
21.04.2020
Աստղագետները Երկիր մոլորակի «նմանակ» էկզոմոլորակ են հայտնաբերել:
Մասնագետները կարծում են, որ Kepler-1649c անունով մոլորակը մյուս էկզոմոլորակներից ավելի շատ է նման Երկրի մակերևույթի չափերին և ջերմաստիճանին:
Այն գտնվում է փոքր մասսայական աստղի համակարգում, որը գտնվում է արեգակից 300 լուսային տարի հեռավորության վրա։ Իր աստղից այն ստանում է էներգիայի 74% -ը, որը մեր երկիրը ստանում է Արևից։
Այս մոլորակի տարին երկրային տարուց կարճ է, այն իր աստղի շուրջ մեկ շրջադարձ է կատարում մոտավորապես 19,5 երկրային օրվա ընթացքում:
Առաջին էկզոմոլորակները հայտնաբերվել են 1980-ական թվականներին: 2015 թվականի հունվարին «Կեպլեր» նախագծի օգնությամբ թվարկվում էր ավելի քան 4175 մոլորակ, բայց կարգավիճակի ստացման համար անհրաժեշտ է ոչ երկրային դիտակներով կատարվող կրկնակի գրանցում: Ընդհանուր հաշվով Ծիր Կաթինում հաշվվում է 100 միլիարդ էկզոմոլորակ, որոնցից 5-20 միլիարդը, հնարավոր է, երկրանման մոլորակներ են:

















