Նորություններ

Վիսկիների հազվագյուտ հավաքածուն, ըստ կանխատեսումների, կգերազանցի համաշխարհային բոլոր ռեկորդները

Վիսկիների հազվագյուտ հավաքածուն, ըստ կանխատեսումների, կգերազանցի համաշխարհային բոլոր ռեկորդները

22.04.2020

4000 շշից բաղկացած հավաքածուն պատկանում է Կոլորադոյի մասնավոր կոլեկցիոներ, հանգուցյալ Ռիչարդ Գուդինգին և համարվում է իր տեսակի մեջ ամենամեծը։ Հավաքածուն ներառում է Macallan, Bowmore և Springbank վիսկիների շատ հազվագյուտ շշեր:
Ռիչարդ Գուդինգը Pepsi Bowling Co ընկերության նախկին սեփականատերն է:
2014 թվականին վերջինիս մահից հետո նրա ընտանիքը վիսկիի աճուրդով զբաղվող ընկերության հետ պայմանավորվել է հավաքածուն երկու առանձին աճուրդներում վաճառելու մասին:      


Առաջին աճուրդը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերին։ 1932 շշերն աճուրդում վաճառվել են 4 115 625 դոլարով։
Ակնկալվում է, որ հավաքածուի երկրորդ մասը կվաճառվի 9-10 մլն դոլարով։

 

Comments are closed.