Նորություններ
«Միջազգային հեղինակավոր World Press Photo մրցույթի կազմակերպիչները հաղթող են ճանաչել հայ աղջկա լուսանկարը
23.04.2020
Լուսանկարի հերոսուհին՝ լեհական Պոդկովա-Լեսնա քաղաքի փախստականների ընդունման կենտրոնում անվասայլակին նստած 15-ամյա հայուհի Եվան է։ Միջազգային հեղինակավոր World Press Photo մրցույթի կազմակերպիչները 2019թ-ի «Դիմանկարներ» անվանակարգում հաղթող են ճանաչել հայ աղջկա լուսանկարը։
Եվան հարկադիր վերաբնակեցման համախտանիշի (Resignation Syndrome) հետևանքով ստեղծված կատատոնիկ վիճակում է գտնվում։ Այս հոգեվիճակն առաջանում է փախստական երեխաների շրջանում հոգեբանական տրավմայի ենթարկվելու ժամանակ, որի հետևանքով վերջիններս չեն կարողանում շարժվել, խոսել, ուտել կամ խմել, անհաղորդ են արտաքին ազդակներին։ Նրանց «վերադարձը կյանք» տեղի է ունենում ամիսների ընթացքում՝ կենսապայմանների բարելավմանը զուգընթաց։
Աղջկա մոտ առաջին ախտանշանները սկսվել են ընտանիքի հետ միասին փախստականի կարգավիճակով Շվեդիա տեղափոխվելուց հետո: Աղջիկը սկսել է վերականգնվել Լեհաստան արտաքսվելուց հետո:
Լուսանկարի հեղինակը լեհ լուսանկարիչ Թոմեք Կաչորն է։
















