Նորություններ

Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է։

Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է։

24.04.2020

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ճարտարապետի խոսքով, մտածված էր, որ սյուները ոչ թե խոնարհված լինեն, այլ բացված: «Դա վերքն է սրտի վրա, որ բացվել է ու չի փակվում: Իսկ հսկայական սյունն ուղղակի ծիլ է, որ պատռել է հողը, պատռել է ասֆալտը ու դուրս եկել: Տեսե՞լ եք՝ մի ծիլի հետ սովորաբար միշտ մի փոքրն էլ է հողի միջից դուրս գալիս, որ եթե նրանցից մեկը ցրտահարվի, մյուսը շարունակի աճել»,- պարզաբանել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Հավերժության տաճար-դամբարանը կառուցված է դեպի կենտրոն խոնարհվող բազալտե հսկա 12 պիլոններով: 30 մետր տրամագծով շրջանաձև դասավորությամբ 12 հսկա խոնարհված քարերն էլ որևէ կապ չունեն Թուրքիայի 12 վիլաեթների հետ. սալերը կարող էին լինել, ասենք՝ 6 կամ 9: Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է, որ այդ թիվը պարզապես էսթետիկական լուծում էր։ «Նախագծելիս մենք փորձեցինք չորս, վեց, ութ, տասներկու և տասնվեց պիլոններով տարբերակները: Ի վերջո կանգ առանք տասներկուսի վրա, քանի որ ճարտարապետական առումով այն առավել ընդունելի էր»,-նշել է նա:
Հուշահամալիրը զբաղեցնում է 4500 քմ տարածք: Բաղկացած է հիմնական 3 կառույցներից՝ հավերժության տաճար-դամբարան, հուշասյուն և հուշապատ:    


Հայոց ցեղասպանությունից 50 տարի անց այդ տարելիցն ընդհանրապես որեւէ կերպ չի նշվել, իսկ 50-րդ տարելիցին, 1965 թվականին այն նշվել է հազմահազարանոց ցույցով: Մինչեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումը, հայ ժողավուրդը թ տարի իր հարգանքի տուրքը մատուցել է ` այցելելով Կոմիտասի անվան պանթեոն, իսկ 1967 թվականի նոյեմբերի 29-ին մարդկանց բազմահազարանոց երթը շարժվել է դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք:

Ծիծեռնակաբերդի բլուրը ամայի տարածք է եղել ՝ զուրկ բուսականությունից: Ըստ ավանդույթի՝ այստեղ է գտնվել սիրո աստվածուհի Աստղիկի տաճարը, որի վերնահարկում ապրող ծիծեռնակները, որպես սուրհանդակներ, լուրեր են տարել Վահագն աստծուն: Այստեղից էլ ՝ անունը։

Comments are closed.