Նորություններ
«Պատշգամբ, կյանք, արվեստ»․ Բեռլինում ավելի քան 50 արվեստագետ միացել է պատշգամբներում հանրային ցուցահանդեսի նախագծին
05.05.2020
«Պատշգամբ, կյանք, արվեստ»․ Բեռլինում ավելի քան 50 արվեստագետ միացել է պատշգամբներում հանրային ցուցահանդեսի նախագծին: Թեև Բեռլինի պատկերասրահները փակ են, ավելի քան 50 արվեստագետներ միացել են իրենց պատշգամբներում հանրային ցուցահանդեսի նախագծին։
«Մինչ մեր տեղաշարժման ազատությունը սահմանափակված է, պատշգամբները ցուցահանդեսի յուրահատուկ վայրի են վերածվել»,-հայտարարել են կազմակերպիչները՝ նախագիծն սկսելով Բեռլինի Պրենցլաուեր Բերգ թաղամասում։
«Պատշգամբները վթարային ելքեր են՝ մաքուր օդ շնչելու, արևի լույսը վայելելու համար»,-ասում են «Պատշգամբ, կյանք, արվեստ, համավարակ և մտերմություն» նախագծի կազմակերպիչները։
Սև ու սպիտակ լուսանկարներ, փայտերից ու այլ նյութերից արվեստի գործեր․ ցուցահանդեսի աշխատանքները բազմազան են։
«Մինչ մեր տեղաշարժման ազատությունը սահմանափակված է, պատշգամբները ցուցահանդեսի յուրահատուկ վայրի են վերածվել»,-հայտարարել են կազմակերպիչները:
48-ժամյա ցուցահանդեսն ավարտվելու է երկուշաբթի երեկոյան։

















