Նորություններ

890 միլիոն դոլար․ հայտնի է 2019 թվականի ամենաեկամտաբեր ֆիլմը

890 միլիոն դոլար․ հայտնի է 2019 թվականի ամենաեկամտաբեր ֆիլմը

07.05.2020

2019 թվականի ամենաեկամտաբեր ֆիլմ է ճանաչվել ռեժիսորներ Էնթոնի և Ջո Ռուսո եղբայրների «Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմը, որն իր ստեղծողներին 890 միլիոն դոլարի եկամուտ է ապահովել։ Ֆիլմի ստեղծման համար ընդհանուր 356 միլիոն դոլար է ծախսվել:
Նախորդ տարվա ամենաշահութաբեր ֆիլմերի ցանկի երկրորդ տեղում է հայտնվել «Սառցե սիրտը 2» մուլտիպլիկացիոն ֆիլմը, որը կինովարձույթում 599 միլիոն դոլար է հավաքել։ Երրորդ տեղում 580 միլիոն դոլար եկամտով «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմն է։

Ցուցակում իրենց եկամտաբերությամբ հաջորդաբար տեղ են գտել նաև հետևյալ ֆիլմերը՝

• Ջոկեր- 437 միլիոն դոլար,
• Կապիտան Մարվել- 414 միլիոն դոլար,
• Խաղալիքների պատմություն 4- 368 միլիոն դոլար,
• Ալադին- 356 միլիոն դոլար,
• Սարդ-մարդը. Տնից հեռու — 339 միլիոն դոլար,
• Աստղային պատերազմներ։ Սքայուոքերի վերելքը- 300 միլիոն դոլար,
• Ջումանջի. Նոր մակարդակ- 236 միլիոն դոլար:

Comments are closed.