Նորություններ

ՌԴ գիտնականները մթության մեջ լուսարձակող բույսեր են ստեղծել։

ՌԴ գիտնականները մթության մեջ լուսարձակող բույսեր են ստեղծել։

08.05.2020

Լուսարձակող բույսերը   ☘️🌿🌱 ստեղծվել են ռուս գիտնականների կողմից։
Լուսարձակման հատկությունը գենետիկական մակարդակով է բույսերի մեջ «ներդրվել»:
Գիտնականներին հաջողվել է տրանսգենային ծխախոտային բույսեր ստեղծել, որոնք նախորդ փորձերի համեմատ մի քանի անգամ ավելի վառ են լուսարձակում։ Այսպես՝ բույսերի ամբողջ կյանքի ընթացքում լուսարձակում են դրանց տերևները, ցողունները, արմատներն ու ծաղիկները։ Իդեպ լուսավորությունն անընդհատ փոփոխվում է և կարող է զարդանախշերի տարբեր տեսք ստանալ։

Մեկ տարի առաջ հետազոտողներին հաջողվել էր սնկերի օրինակով վերծանել լուսարձակման մեխանիզմը, այնուհետև սնկերից լյումինեսցենցման համար անհրաժեշտ ԴՆԹ-ն փոխանցվել է բույսերին:

Comments are closed.