Նորություններ
Rolls Royce-ն ավտոարտադրության ոլորտում ճգնաժամի ֆոնին կենտրոնացել է մեղրագործության վրա։
11.05.2020
Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Rolls Royce ընկերությունը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով ավտոարտադրության ոլորտում առաջացած դադարի ֆոնին որոշել է ջանքերն ուղղել մեղրագործությանը:
Rolls Royce-ն Արևմտյան Սասեքս կոմսության տարածքում ունի 42 ակր մակերեսով մեղվանոց, որտեղ մոտ 250 000 մեղրաբեր մեղու բնակվում է ընկերության արտադրած ամենահայտնի մեքենաների պատվին անվանակոչված վեց փեթակներում:
Արտադրողները վստահեցնում են՝ հենց այս մեղվանոցում է արտադրվում աշխարհի ամենաբարձրորակ մեղրի տեսակներից մեկը:
Հատկանշական է, որ այստեղ արտադրված մեղրը չի վաճառվում, այլ տրվում է Rolls Royce-ի մեքենաների գնորդներին:

















