Նորություններ
Christie’s-ն աճուրդի կհանի ֆուտբոլի գնդակի մեծությամբ լուսնային բեկոր
15.05.2020
Հեղինակավոր Christie’s աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի հանել երկուսուկես միլիոն դոլար արժողությամբ լուսնային բեկոր։??☄️
NWA 12691 կոչվող քարը Երկրի վրա Լուսնի՝ մեծությամբ հինգերորդ բեկորն է:
Ուշագրավ նմուշը հայտնաբերվել է Սահարա անապատի արևմտյան հատվածում՝ Ալժիրի և Մավրիտանիայի սահմանին:
Այն հայտնաբերվել է երկու տարի առաջ:
Քարը կշռում է 13,5 կգ և ունի ֆուտբոլի գնդակի մեծություն:
Նշվում է, որ Երկրի մակերևույթին բախվելուց հետո լուսնային բեկորներն առանձնանում են քիմիական, հանքային բաղադրիչներով:
Աճուրդի ժամանակ Christie’s-ը նաև վաճառքի է հանելու երկնաքարի՝ մոտ երկու միլիոն դոլար արժողությամբ 13 բեկոր:















