Նորություններ
Քենսինգթոնյան պալատը արքայադուստր Շարլոթի 5-ամյակին ընդառաջ հրապարակել է նրա լուսանկարները
01.05.2020
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը Քենսինգթոնյան պալատի Instagram-ի էջում արքայադուստր Շարլոթի 5-ամյակին ընդառաջ հրապարակել է վերջինիս լուսանկարները ։
Լուսանկարներում երևում է, թե ինչպես է արքայադուստր Շարլոթը մթերային ծանրոցներ հասցնում տարեց մարդկանց:
Քենսինգթոնի թագավորական օգտահաշվի համաձայն՝ լուսանկարներն արվել են այն ժամանակ, երբ ընտանիքը փաթեթավորել և սնունդ է մատակարարել մեկուսացված թոշակառուներին։

















