Նորություններ
<<Մի օր հավանաբար կկորի այն ամենն, ինչը դու սիրում էիր, բայց հետո սերը ուրիշ ձևով կվերադառնա քեզ մոտ>>:
25.05.2020
40 տարեկանում Ֆրանց Կաֆկան (1883-1924), ով երբեք չէր ամուսնացել ու երեխա չուներ, քայլում էր Բեռլինի այգով, երբ մի աղջկա հանդիպեց, ով լաց էր լինում ` ամենասիրելի տիկնիկը կորցնելու պատճառով: Նա ու Կաֆկան սկսեցին փնտրել տիկնիկը, բայց ապարդյուն:
Կաֆկան առաջարկեց նրան հանդիպել իր հետ հաջորդ օրը նույն տեղում, որ նրանք վերադառնան ու շարունակեն փնտրել տիկնիկը:
Հաջորդ օրը, երբ նրանք էլի չգտան տիկնիկը,Կաֆկան աղջկան նամակ տվեց` <<գրված>> տիկնիկի կողմից,որտեղ նա ասում էր.<<Խնդրում եմ,մի լացիր: Ես շրջագայության եմ գնացել,որ աշխարհը տեսնեմ: Ես քեզ կգրեմ իմ արկածների մասին>>:
Այսպիսով սկսվեց մի պատմություն,որը տևեց մինչև Կաֆկայի կյանքի վերջը: Իրենց հանդիպումների ընթացքում Կաֆկան զգուշորեն կարդում էր նամակները,որոնք տիկնիկն էր գրել իր արկածների ու զրույցների մասին:Փոքրիկ աղջիկը դա շատ էր հավանում:
Վերջապես,Կաֆկան բերեց տիկնիկին(նորն էր գնել),որը իբրև թե վերադարձել է Բեռլին:
<<Դա ընդհանրապես իմ տիկնիկին նման չէ>>,-ասաց փոքր աղջիկը:Կաֆկան փոխանցեց նրան մյուս նամակը,որտեղ տիկնիկը գրել էր.<<Իմ ճամփորդությունները փոխեցին ինձ>>:Փոքրիկ աղջիկը գրկեց տիկնիկն ու տարավ իր հետ երջանիկ տուն:
Մեկ տարի անց Կաֆկան մահացավ: Շատ տարիներ անց այժմ չափահաս աղջիկը մի բարակ նամակ գտավ տիկնիկի ներսում`ստորագրված Կաֆկայի կողմից, որտեղ վերջինս ասում էր.<<Մի օր հավանաբար կկորի այն ամենն,ինչը դու սիրում էիր,բայց հետո սերը ուրիշ ձևով կվերադառնա քեզ մոտ>>:















