Նորություններ
Արտասովոր երկար դունչ ունեցող շունը համացանցի աստղ է դարձել
27.05.2020
Շան այս ցեղատեսակը գրեթե ոչնչով չի առանձնանում, սակայն ամերիկյան Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում բնակվող 2-ամյա այս կենդանին շատերի ուշադրության կենտրոնում է հայտնվել արտասովոր երկար դնչի շնորհիվ:
Էրիս անունով շունը, հավանաբար, աշխարհի ամենաերկար դունչն ունեցողն է: Ընտանի կենդանու դնչի երկարությունը հասնում է 31 սմ-ի:
Շան տիրուհին՝ Լիլի Կամբուրյանը, համացանցում հրապարակել էր կենդանու լուսանկարը, որում բավականին լավ երևում էր մռութի իրական չափսերը, որից հետո շունն իրական հայտնություն է դարձել համացանցում: Օգտատերերին տպավորել է յուրօրինակ կենդանին:
Կամբուրյանը նշել է, որ ռուսական քերծե տեսակի այս շանը սկսել է պահել լույս աշխարհ գալու առաջին իսկ օրերից՝ 2018 թվականից:

















