Նորություններ

Աշխարհի ամենաբարձրահասակ շունը ևս մի ռեկորդ է սահմանել՝ ճանաչվելով աշխարհում ամենատարեց գերմանական դոգը

Աշխարհի ամենաբարձրահասակ շունը ևս մի ռեկորդ է սահմանել՝ ճանաչվելով աշխարհում ամենատարեց գերմանական դոգը

20.05.2020

Աշխարհի ամենաբարձրահասակ շունը, որի հասակը հետևի թաթերին կանգնելիս հասնում է 2,1մ-ի, իր ութամյակը բոլորելուց հետո ևս մեկ համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ճանաչվելով աշխարհում ապրող ամենատարեց գերմանական դոգը:

Ֆրեդիի տիրուհին՝ բրիտանական Նորֆոլքի բնակչուհի Քլեյր Սթոունմենը, կենդանու ծննդյան տոնի կապակցությամբ մեծ խնջույք է կազմակերպել:

Նա պատմել է, որ Ֆերդիին և նրա կրտսեր քրոջը՝ Ֆլյոռին, տուն է բերել, երբ նրանք դեռևս ձագուկներ էին: Կինը նշել է, որ ի սկզբանե գիտեր, որ շները մեծ են լինելու, քանի որ գերմանական դոգ ցեղատեսակի են, սակայն նա չէր  կարող պատկերացնել, որ Ֆրեդին Գինեսի ռեկորդակիր է դառնալու:

«Մարդիկ շոկի են ենթարկվում, երբ տեսնում են այս ահռելի շներին, դրա համար նրանց դուրս եմ տանում առավոտյան շատ վաղ, որպեսզի մարդիկ  նրանց չտեսնեն»,-ասել է Սթոունմենը:

Նա նշել է, որ միայն Ֆրեդիի սննդի վրա ամսական մոտ հազար դոլար է ծախսում:

«Ֆրեդին այնքան երես առած է և միշտ ստանում է այն, ինչ ցանկանում է: Ես զրկված եմ երեխա ունենալու հնարավորությունից, ուստի՝ Ֆրեդին և Ֆլյուռն իմ երեխաներն են»,- եզրափակել է բրիտանուհին:

Comments are closed.