Նորություններ

Վիետնամում 5-աստղանի հյուրանոց է բացվել, որը և՛ արտաքինից, և՛ ներսից 24 կարատանոց ոսկով է պատված

Վիետնամում 5-աստղանի հյուրանոց է բացվել, որը և՛ արտաքինից, և՛ ներսից 24 կարատանոց ոսկով է պատված

12.06.2020

Վիետնամի մայրաքաղաքում ոսկեպատ 5-աստղանի հյուրանոց է բացվել։⚜️
Dolce Hanoi Golden Lake անունը կրող հյուրանոցը 25 հարկ է զբաղեցնում և մայրաքաղաք Հանոյի կենտրոնում է գտնվում։ Հյուրանոցի ներսի դռները, պատերը, առաստաղը, ինտերիերի այլ տարրեր, ինչպես նաև ճակատային հատվածի որոշ մաս 24 կարատանոց ոսկով է պատված։
Հյուրանոցի շինարարության համար 10 տարի է պահանջվել։ Դրանում ընդհանուր 342 համար կա, որոնցից շատերում կահույքը, լոգարանները և անգամ զուգարանակոնքերը ոսկեզօծ են։

 

Comments are closed.