Նորություններ
Ոսկեգույն տփրևներվ ծառը։
15.06.2020
Նկարում Գինկգո տեսակի 1400 տարեկան ծառ է։ Ծառն աճել է Չինաստանում՝ Չժունանի բուդդայական տաճարի բակում։ Նոյեմբերին՝ ոսկեգույն տերևաթափից հետո, տաճարի բակը վերածվում է դեղին օվկիանոսի։?? ?Գինկգո երկբլթակ (լատ.՝ Ginkgo biloba), գինկոազգիների ընտանիքի միակ պահպանված ներկայացուցիչն է։ Հայաստանում աճում է Երևանում՝ բուսաբանական այգում, և Իջևանում: Կոնդ թաղամասում նույնպես աճելիս է եղել գինկգոյի մի այլ խոշոր ծառ, որը պատահաբար կտրել են 1955 թ.: Ներկայումս մասսայական կարգով աճեցվում է Իջևանի դենդրարիում։



















