Նորություններ

«Տիտանիկ» նավի խորտակումից գրեթե 108 տարի անց աճուրդի է հանվել նավը խորտակած այսբերգի լուսանկարը։

«Տիտանիկ» նավի խորտակումից գրեթե 108 տարի անց աճուրդի է հանվել նավը խորտակած այսբերգի լուսանկարը։

19.06.2020

«Տիտանիկ» նավի խորտակումից գրեթե 108 տարի անց աճուրդի է հանվել այն խորտակած այսբերգի լուսանկարը։
Այսբերգի սևուսպիտակ լուսանկարն Ատլանտյան օվկիանոսը հատելիս արել է մեկ այլ ուղևորատար նավի կապիտան՝ «Տիտանիկ»-ի խորտակումից երկու օր առաջ։

SS Etonian նավի կապիտանը՝ նավապետ Վուդը, աչքի է ընկել լուսանկարչության հանդեպ սիրով և հսկայական այսբերգը լուսանկարել է իր լուսանկարչական ապարատով:

Հատկանշական է, որ նա նշել է աշխարհագրական կոորդինատները, որոնք գրեթե համընկնում են 40 ժամ անց «Տիտանիկին» բախված այսբերգի աշխարհագրական կոորդինատների հետ։

Վուդը, «Տիտանիկի» խորտակման լուրը լսելով, լուսանկարն ուղարկել է իր մեծ պապին՝ լուսանկարին կից նամակում պնդելով, որ հենց այդ այսբերգն է խորտակել «Տիտանիկը»։

Լուսանկարում նա սև թանաքով մակագրել է՝ «Այսբերգը տեսանկարվել է կապիտան Վուդի կողմից՝ ապրիլի 12-ին՝ ժամը 4-ին»։

Վերջին հարյուրամյակի ընթացքում ներկայացվել են սառցաբեկորների մի քանի լուսանկարներ, որոնք արվել են բախումից առաջ և հետո: Սակայն Վուդի՝ այսբերգի արտասովոր լուսանկարը, կարծես, լիովին համընկնում է ականատեսների ՝ «Տիտանիկ» նավը խորտակած այսբերգի էսքիզների և նկարագրությունների հետ:

Լուսանկարն ու նամակն այժմ աճուրդում վաճառվում են գրեթե 15 հազար դոլարով։
«Տիտանիկը» 1912 թվականի ապրիլի 14-ի երեկոյան ժամը 22։20-ին բախվել է այսբերգին և խորտակվել երեք ժամ անց։ Ապրիլի 15-ին՝ ժամը 2։20-ին, երկու մասի բաժանված «Տիտանիկ»-ը խորտակվեց՝ խլելով 1496 մարդու կյանք: 712 փրկված մարդկանց օգնության հասավ «Կարպատիա» շոգենավը։ «Տիտանիկ»-ի բեկորները գտնվում են 3750 մ խորությունում։

Comments are closed.