Նորություններ

«Союзмультфильм» կինոստուդիան ներկայացրել է «Դե սպասիր» («Ну, погоди!») մուլտսերիալի շարունակության 3 նոր հերոսների կերպարները:

«Союзмультфильм» կինոստուդիան ներկայացրել է «Դե սպասիր» («Ну, погоди!») մուլտսերիալի շարունակության 3 նոր հերոսների կերպարները:

26.06.2020

«3D ձևաչափի տեխնոլոգիաների օգնությամբ ստեղծելով «Դե սպասիր»-ի նոր մշտական հերոսների կերպարները՝ մենք փորձել ենք գտնել այնպիսի տիպաժներ, որոնք մոտ կլինեն ժամանակակից երեխաներին և վստահություն կառաջացնեն նրանց ծնողների մոտ։ Նոր մուլտսերիալը նախատեսված է 6-8 տարեկան երեխաների համար»,- ասել է «Союзмультфильм»-ի գլխավոր պրոդյուսեր Յուլյա Օսետինսկայան:
Նրա խոսքով՝ փորսուղ Տիմը, ոզնի Շուն և եղջերու Ուլյան ակտուալ են, նրանք ընկերասեր են և միշտ պատրաստ են օգնել։
Մուլտֆիլմի առաջին սերիաները կհայտնվեն այս տարի, առաջին սեզոնի շրջանակում կթողարկվի յոթ րոպե տևողությամբ 26 դրվագ։

 

Comments are closed.