Նորություններ
Ճապոնիայում գիտնականները ծաղիկներն օճառային պղպջակներով փոշոտելու տեխնոլոգիա են մշակել։
29.06.2020
Ճապոնիայի Գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները ծաղիկներն օճառային պղպջակներով փոշոտելու տեխնոլոգիա են մշակել։
Տեխնոլոգիայի հեղինակը պրոֆեսոր Էյձիրո Միյակոն է։ Նա ծակափոշին խառնել է օճառի լուծույթի հետ, ստացված հեղուկը լցրել հատուկ ատրճանակի մեջ և դրա օգնությամբ այն տարածել ծաղիկների վրա։
Այժմ ճապոնացի գիտնականները փորձում են հրացանները փոխարինել անօդաչու թռչող սարքերով, որոնց օգնությամբ հնարավոր կլինի փորձարկումներ իրականացնել ավելի մեծ տարածքներում։















