Նորություններ
Անձը՝ 125 000 դոլար. ամերիկյան ընկերության ֆուտուրիստիկ օդապարիկը մարդկանց զբոսանքի կտանի տիեզերք
01.07.2020
Դեպի տիեզերք թռչելը նվիրական երազանք է բազմաթիվ հետաքրքրասերների համար, ուստի ամերիկյան նորաստեղծ Space Perspective ընկերությունը պատրաստվում է ջրածնի հիմքով աշխատող ֆուտուրիստիկ օդապարիկ ստեղծել ու դրանով մարդկանց տիեզերք ուղարկել:
Օդապարիկը նախատեսված կլինի ութ ուղևորի համար: Ընդհանուր թռիչքը կտևի վեց ժամ:
Թեև այն ուղևորներին մինչև տիեզերքի խորքերը չի հասցնի, սակայն բավականաչափ կբարձրանա, որպեսզի մարդիկ հայտնվեն տիեզերական խավարի մեջ ու վերևից տեսնենԵրկիր մոլորակը: Խոսքը մոտ 30,48 կմ բարձրության մասին է:
Բացառիկ ուղևորության գինը մեկ անձի համար կլինի 125 000 դոլար: Նշվում է, որ տիեզերքից վերադառնալուց հետո օդապարիկը վայրէջք կկատարի ծովում, որտեղից էլ նավը ցամաք կտեղափոխի ուղևորներին:


















