Նորություններ
Ջորջ Բուշ կրտսերը ներգաղթյալների՝ իր նկարած դիմանկարներով ալբոմ կթողարկի
08.08.2020
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, որը քաղաքական կարիերան թողնելուց հետո տարվել է նկարչությամբ, տեղեկացրել է, որ շուտով կթողարկի իր ստեղծած դիմակնարների ալբոմը:
Նրա աշխատանքները ցուցադրվելու են Դալասում Ջորջ Բուշի անվան նախագահական կենտրոնում: Բուշ կրտսերը նկարել է 43 դիմանկար՝ ի պատիվ ԱՄՆ եկած գաղթականների:
Նախկին նախագահը հույս է հայտնել, որ իր աշխատանքները թույլ կտա հանրության ուշադրությունը սևեռել ներգաղթյալների՝ ԱՄՆ-ի զարգացման գործում ունեցած դրական ազեցության վրա:

















