Նորություններ
ՌԴ-ում Առնո Բաբաջանյանի պատվին բեռնատար նավ է անվանակոչվել
09.08.2020
Օգոստոսի 9-ին, հայ և սովետական կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբադժանյանի ծննդյան 100-ամյակի շեմին, Վլադիվոստոկում (Վլադիվոստոկի ծովային առևտրական նավահանգիստ) տեղի է ունեցել՝ տրանսօվկիանոսային բեռնատար նավերից մեկը հռչակավոր կոմպոզիտորի պատվին անվանակոչելու միջոցառումը:
Միջոցառումը շարունակվել է համերգային ծրագրով, որում Նևվելսկիի ծովային համալսարանի էստրադային նվագախումբը (դիրիժոր ՝ Անատոլի Յակիմենկո) կատարել է Առնո Բաբաջանյանի հայտնի գործերը:



















