Նորություններ
Caviar-ը ներկայացրել է Իլոն Մասկին և նրա SpaceX ընկերությանը նվիրված iPhone 12 Pro սմարթֆոնի կոնցեպտուալ մոդելը
17.08.2020
SpaceX iPhone 12 Pro-ի արժեքը կկազմի 5000 դոլար։ Սմարթֆոնը կպարունակի SpaceX-ի տիեզերանավի իրական մասնիկ։«Discovery Musk Be On Mars մոդելի կորպուսում տեղադրված է SpaceX-ի տիեզերական առաքելության իրական մասնիկ, որը եղել է տիեզերքում։ Դա պարզապես աքսեսուար չէ, դա արժեքավոր արտեֆակտ է»,-ասվում է ընկերության կայքում։
Տիեզերանավի մի փոքր բեկորն ավելացվել է սմարթֆոնի հետնամասում՝ դեպի տիեզերք հրթիռի արձակման ռելիեֆային պատկերին:
Caviar-ը նախատեսում է SpaceX-ի սմարթֆոնների շարքը ներկայացնել սահմանափակ քանակով՝ ընդամենը 19 օրինակ։
Caviar-ը նաև կթողարկի սահմանափակ քանակությամբ սպորտային կոշիկներ՝ Musk Be on Mars Nike Air Force 1-ը․ սպորտային կոշիկները կարելի է ձեռք բերել 1380 դոլարով:

















