Նորություններ
Ավստրալացին շքեղ Ferrari-ն վերածել է լիմուզինի:
25.08.2020
Իտալական Ferrari ավտոբրենդի մեքենաներն այնչափ անթերի ու կատարյալ են, որ գործարանից դուրս գալուց հետո դրանց վրա ինչ-որ աշխատանք կատարելն ու ձևափոխելն անիմաստ է թվում:
Խոսքը CarSales կայքում վաճառքի հանված մի մոդելի մասին է, որը ստեղծվել է 2003 Ferrari 360 Modena-ի հիման վրա ու վերածվել շքեղ լիմուզինի: Մեքենայի տերը՝ ավստրալացի Սքոթ Մարշալը, էկզոտիկ երկդռնանի սուպերքարը գնելուց հետո որոշել է այն լիմուզինի վերածել: Դրա համար նա մեքենան մեջտեղից կիսել է ու թեթև ածխածնային ապակուց պատրաստված նյութով այն լիմուզինի համար բավականաչափ երկարացրել:
Այժմ մեքենան կարող է ներսում ութ մարդ տեղավորել: Սրահում կան կաշվեպատ նստատեղեր, հեռուստացույց, մինի բար և այլ հարմարություններ:
Լիմուզինը համալրված է 3,6 աշխատանքային լիտր ծավալով, 400 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով: Մեքենան վաճառվում է 285 000 դոլարով: