Նորություններ

Հայտնաբերել են 9 տարի առաջ գողացված Պիկասոյի և Մոնդրիանի կտավները

Հայտնաբերել են 9 տարի առաջ գողացված Պիկասոյի և Մոնդրիանի կտավները

29.06.2021

Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է կուբիզմի հիմնադիր, իսպանացի նկարիչ Պիկասոյի հայտնի՝ «Կնոջ գլուխ» կտավը, որը 2012 թվականին գողացվել էր Հունաստանի ազգային պատկերասրահից՝ հոլանդացի նկարիչ Պիտ Մոնդրիանի վրձնին պատկանող «Հողմաղացը» կտավի հետ միասին:

Պիկասոյի հայտնի «Կնոջ գլուխ» կտավը ստեղծվել է1939 թվականին: 1949 թվականին նկարիչն այն անձամբ նվիրել է հույն ժողովրդին՝ գերմանական օկուպացիայի ընթացքում նրանց խիզախ դիմադրության համար։

Comments are closed.