Նորություններ

Սուրճ՝ շատերի սիրելի ըմպելիք

Սուրճ՝ շատերի սիրելի ըմպելիք

30.06.2021

Առավոտյան մեկ բաժակ սուրճն առույգացնում է, թարմացնում ու հաղորդում դրական էներգիա: Այն յուրահատուկ ըմպելիք է, առանց որի շատերն իրենց օրն ուղղակի չեն պատկերացնում։ Այս ըմպելիքին բազմաթիվ օգտակար հատկություններ են վերագրվում: Չնայած մասնագետները հորդորում են չհրաժարվել դրանից, սակայն, այնուամենայնիվ, սուրճի ոչ բոլոր հատկություններն են հայտնի և մասնագետներն օրեցօր նոր բացահայտումներ են անում։

Գիտնականների անցկացրած վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սուրճը կարող է լուրջ ազդեցություն ունենալ գլխուղեղի վրա՝ փոխելով դրա կազմությունը: Գիտափորձի շրջանակներում գիտնականները կամավորներին բաժանել են երկու խմբի, որոնցից առաջինի մասնակիցները կանոնավոր կոֆեինով դեղապատիճներ էին ընդունում, իսկ երկրորդը՝ պլացեբո: Գիտնականներն ուսումնասիրել են գլխուղեղի էլեկտրական ակտիվությունն ու չեն նկատել որևէ խանգարում, սակայն նրանք նկատել են, որ կոֆեին ընդունած մարդկանց գլխուղեղի քունքային հատվածում նվազել է գորշ նյութը: Գիտնականները պարզել են, որ սա հանգեցնում է հիշողության վատթարացման, սակայն նման ազդեցությունը կարճատև է լինում, քանի որ կոֆեինի ընդունումից հետո գորշ նյութի զանգվածը վերականգնվում է:

Ի դեպ, բուրավետ ըմպելիքի օրը տարվա ընթացքում երկու անգամ է նշվում՝ հոկտեմբերի 1-ին եւ ապրիլի 17-ին

Comments are closed.