Նորություններ

Ալեն Դելոնը մտադիր է վերադառնալ կինոաշխարհ

Ալեն Դելոնը մտադիր է վերադառնալ կինոաշխարհ

02.07.2021

Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ մեծ Էկրան:

«Ես հույս ունեմ մեկ անգամ ևս վերադառնալ էկրան: Հնարավոր է` դա լինի իմ վերջին ֆիլմը: Եվ այն պետք է հիանալի լինի»,-ասել է դերասանը: Նա հավելել է, որ կցանկանար աշխատել «հայտնի ռեժիսորի, օրինակ՝ Լիզա Ազուելոսի հետ»:

«Դրանից հետո ես կկարողանամ հեռանալ, այլևս անելու բան չեմ ունենա»,- ասել է Դելոնը, որի վերջին աշխատանքը եղել է «Լիակատար նմանություն» ֆիլմը:

Comments are closed.