Նորություններ

Օսկարակիր Օլիվեր Սթոունը Նազարբաևի մասին ֆիլմ կնկարահանի

Օսկարակիր Օլիվեր Սթոունը Նազարբաևի մասին ֆիլմ կնկարահանի

12.07.2021

Հոլիվուդյան հայտնի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը ծավալուն հարցազրույց է վերցրել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևից, որի մասին պատրաստվում է ութ մասանոց ֆիլմ նկարահանել:
«Ղազախ. Ոսկյա մարդու պատմությունը» վերտառությամբ ֆիլմում աշխարհահռչակ ռեժիսորը, ինչպես և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պարագայում, փորձում է  «մաքրազարդել բռնապետի» հեղինակությունը:
«Նազարբաևին անվանեք ինչպես ցանկանում եք՝ բռնապետ, ուժեղ մարդ, բռնակալ, հիմնադիր»,-իր ֆիլմի մասին խոսելիս ասել է օսկարակիր ռեժիսորը՝ նրան  անվանելով «համեստ» մարդ:
Հայտնի է, որ 81-ամյա Նազարբաևը Ղազախստանը ղեկավարել է երեք տասնամյակ:

Comments are closed.