Նորություններ

Միկրոչիպ՝ սթրեսի հորմոնները ստուգելու համար

Միկրոչիպ՝ սթրեսի հորմոնները ստուգելու համար

10.07.2021

Ռատգերի համալսարանի գիտնականներն ստեղծել են միկրոչիպ, որը կարող է ստուգել սթրեսի հորմոնների մակարդակն արյան ընդամենը մի կաթիլի միջոցով: Մինչ այդ, նման հետազոտություններ կատարելու նպատակով կիրառվում էին լաբորատոր թանկարժեք սարքեր:

Գիտնականները փնտրում էին միջոց, որը թույլ կտա հետևել օրգանիզմում սթրեսի հորմոնների մակարդակի տատանումներին ամենօրյա ռեժիմով:

Մասնագետները կիրառել են նույն տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են համակարգչային կրիչների ստեղծման համար: Սա թույլ է տվել ստեղծել մարդկային մազից բարակ սենսորներ, որոնք էլ կարող են հայտնաբերել բիոմոլեկուլներն անգամ ցածր մակարդակի դեպքում: Գիտնականներին հաջողվել է ապացուցել փոքրիկ սարքի արդյունավետությունը ռևմատոիդ արթրիտով 65 հիվանդի արյան նմուշների միջոցով:

Comments are closed.