Նորություններ
Դարձիր տարվա ընթերցողը
13.07.2021
Հուլիսի 16-ին Երազ այգում Newmag-ը կանցկացնի ամառային փառատոն: Այդ օրը բազմաթիվ միջոցառումներից բացի, տեղի կունենա մեծ ու սպասված անակնկալ ընթերցասերների համար: Ընթերցանությունը խրախուսելու համար Newmag-ն ամեն տարի կընտրի տարվա լավագույն ընթերցողին: Անցկացվելու է նաև տարվա գլխավոր գրքային մրցույթը, որը կոչվում է Newmag Reader’s Prize: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված տարվա ընթերցողը կստանա մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը Newmag-ի նոր հրատարակվող բոլոր նոր գրքերն անվճար:
Սիրելի ընթերցասերներ, մրցույթին մասնակցելու վերաբերյալ բոլոր մանրամասները՝ https://newmag.am/post/newmag-readers-prize















