Նորություններ

«Զիդան. երկու կյանքը». գիրք ֆրանսիացի ֆուտբոլիստի մասին

«Զիդան. երկու կյանքը». գիրք ֆրանսիացի ֆուտբոլիստի մասին

13.07.2021

Հուլիսի 20-ից ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի երկրպագուները կարող են ընթերցել սիրելի ֆուտբոլիստի մասին նոր լույս տեսած գիրքը՝ «Զիդան. երկու կյանքը»: Այն թարգմանել ու հայերեն հրատարակել է Newmag-ը:

Գրքի հեղինակները Ժան-Ֆիլիպն ու Պատրիկ Ֆորն են, որոնց հաջողվել է ներկայացնել քչախոս ֆուտբոլիստի հարուստ կարիերայի բացառիկ դրվագները, բացահայտել ֆուտբոլի լեգենդի հետևում կանգնած իրական մարդուն։ Գրքի հայերեն թարգմանությունն իրականացրել է

Գրքում տեղ են գտել ամենասկանդալայինից մինչև ամենահուզիչ պատմությունները, որոնց մասին նույնիսկ մարզասերները տեղյակ չեն:

Ի դեպ, ամենախարիզմատիկ, ռմբարկու, վայելչագեղ, վիրտուոզ, առասպելական ու հանճարեղ փոխանցումներ կատարող Զինեդին Զիդանը շուտով կբոլորի 50 տարեկանը: Չեմպիոնների լիգայի պատմության գլխավոր մարզիչների տասնյանկում նա ճանաչվել է լավագույն մարզիչ:

Comments are closed.