Նորություններ

«Կաֆկայի երազը» կմասնակցի փառատոնի

«Կաֆկայի երազը» կմասնակցի փառատոնի

14.07.2021

Հայկական կինոարտադրության «Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմն արդեն երկրորդ անգամ մասնակցում է «Օսկարի» որակավորում ունեցող կինոփառատոնի: Ֆիլմն ընդգրկվել է Կատալոնիայի հեղինակավոր «SITGES» (Սիտխես) ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային 54-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրի  «Anima’t»՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի» բաժնում: Փառատոնը կկայանա 2021 թ․ հոկտեմբերի 7-17-ը Սիտխես քաղաքում:

Ամերիկյան կինոակադեմիան Կատալոնիայի ֆանտաստիկ և սարսափ ժանրի ֆիլմերի «SITGES» կինոփառատոնը որակել է որպես «Կվալիֆիկացված կինոփառատոն»: Դա նշանակում է, որ «Fantàstic Selection» պաշտոնական մրցույթի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» և «Anima’t» կատեգորիաներում («Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում) հաղթած կարճամետրաժ կինոնկարները հայտնվելու են «Օսկար» մրցանակաբաշխության կոմիտեի ուշադրության կենտրոնում:

Comments are closed.