Նորություններ
Մեկ տարվա ազատազրկում՝ լուսանկարը խմբագրելու համար
14.07.2021
Նորվեգիայի խորհրդարանը նոր օրենք է ընդունել, որով պահանջվում է բացահայտել, թե հրապարակված լուսանկարները խմբագրված են կամ ռետուշի ենթարկված։ Նորամուծությունը վերաբերում է Instagram-ի, Facebook-ի, Snapchat-ի, TikTok-ի եւ Twitter-ի գովազդային հրապարակումներին։
Եթե նկարը խմբագրվել է՝ փոխել մարմնի կամ դեմքի չափսերը, լավացրել դրանց տեսքը, ֆիլտր կամ դիմակ օգտագործել, ապա համացացնում այն պարտավոր է հրապարակել խմբագրման մասին նշումով։ Նման օրենքն անհրաժեշտություն է դարձել մի շարք նախադեպերի պատճառով, երբ մարդիկ համացանցում տրվել են գովազդի ազդեցությանը եւ խաբվել։ Նորվեգիայում անորեքսիան ներառվել է դեռահաս աղջիկների շրջանում մահվան երեք ամենահաճախ հանդիպող պատճառների շարքում։
Հիմա արդեն հանրային մարդը, եթե մշակված լուսանկար է հրապարակում, հրապարակման վրա պետք է հատուկ պիտակ լինի, որն այդ մասին նախազգուշացնում է հետևորդներին, հակառակ դեպքում բլոգերին մինչև մեկ տարվա ազատազրկում է սպառնում։ Խորհրդարանը քվեարկել է նոր օրենքի ընդունման օգտին, իսկ ուժի մեջ մտնելը կորոշի Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդը։
Ի դեպ, նման նախաձեռնություններ եղել են նաև Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում։















