Նորություններ
Էյֆելյան աշտարակը կվերաբացվի
16.07.2021
250 օր դադարից հետո հուլիսի 16-ից Փարիզի Էյֆելյան աշտարակը կբացվի այցելուների համար:
«Պատրաստվում ենք արթնացնել տարեց տիկնոջը, որը 250 օր քնած է եղել հարկադիր կարանտինի պատճառով»,- աշտարակի վերաբացումը մեկնաբանել է օպերատոր-ընկերության ղեկավար ժան-Ֆրանսուա Մարտինը:
Նա ընդգծել է, որ մինչև հաջորդ երեքշաբթի աշտարակ այցելել կարող են բոլոր ցանկացողները, սակայն չորեքշաբթի օրվանից արդեն սահմանափակումներ կգործեն: Հուլիսի 21-ից կարգելվի կորոնավիրուսի դեմ չպատվաստված անձանց մուտքն աշտարակ:
Պաշտոնյան հավելել է, որ մոտ ապագայում նման սահմանափակումներ կգործեն նաև Ֆրանսիայի այլ տեսարժան վայրերի համար:















