Նորություններ

Հետաքրքիր փաստեր ֆուտբոլի մասին

Հետաքրքիր փաստեր ֆուտբոլի մասին

16.07.2021

Չնայած Եվրո-2020-նն արդեն ավարտվել է, սակայն մեր հետևորդներին ենք ներկայացնում ֆուտբոլի մասին մի քանի հետաքրքիր փաստեր:

  1. Ֆուտբոլի պատմության մեջ ամենախոշոր հաշիվը գրանցվել է  Մադագասկարում կայացած հանդիպման ընթացքում: Մադագասկարի չեմպիոն AS Adema-ն հաղթել է Stade Olympique l’Emyrne-ին` 149:0: Նման տարօրինակ ռեկորդ սահմանելուն նպաստել են հենց իրենք՝ պարտվողները: Մրցավարի անարդար որոշումից հետո նրանք սկսել են սեփական դարպասն ուղարկել գնդակը: Նրանք հասցրել են դա անել 149 անգամ, ինչի շնորհիվ մտել են պատմության մեջ:
  2. Աշխարհի վատագույն դարպասապահը եղել է Ջիմի Թեյլորը, ով 27 խաղի ընթացքում սեփական դարպասից հանել է 456 գնդակ, այսինքն՝ ամեն խաղում սեփական դարպասն ընդունել է միջինը 17 գնդակ:
  3. Ամենաարագ գոլը խփել է Անգլիական Բռեդֆոր Սիթիի կենտրոնական հարձակվող Ջիմ Ֆրայատսը 1964 թ-ին: Խաղը սկսելուց 3 վայրկյան հետո գնդակն արդեն ցանցում էր, երբ դարպասապահը չէր հասցրել նույնիսկ ձեռնոցները հագնել:
  4. Հայտնի երգիչ Խուլիո Իգլեսիասը ժամանակին հանդես է եկել Մադրիդի Ռեալում, սակայն ավտովթարի պատճառով 20 տարեկանում հեռացել է ֆուտբոլից:
  5. Հյուսիսային Կորեայում պարտության պատճառով ազգային հավաքականի մարզիչ Կիմ Չեն Հունին ուղարկել են համակենտրոնացման ճամբար, որտեղ նա պետք է ամեն օր 14 ժամ ծանր ֆիզիկական աշխատանք կատարի: Ղեկավարությունը նրան մեղավոր էր ճանաչել 0:7 հաշվով պարտության համար:
  6. Ֆուտբոլային ամենաերկար հանդիպումը տևել է 36 ժամ: 2009 թվականին ապրիլի 11-12-ը Մեծ Բրիտանիայում կայացած հանդիպմանը խաղադաշտ էին դուրս եկել Բրիստոլի ֆուտբոլի ակադեմիայի թիմը և «Լիդս Բեջերսը»: Հանդիպումը տևել է 36 ժամ և ավարտվել է 285-255 հաշվով` հօգուտ Լիդսի: Թիմերում խաղում էր 18-ական ֆուտբոլիստ, յուրաքանչյուրը խաղացել է առնվազն 18 ժամ:
  7. Իսպանական 2-րդ լիգայի հանդիպումներից մեկի ժամանակ մրցավարն իրեն վիրավորելու համար խաղի ավարտից 3 րոպե առաջ կարմիր քարտ ցույց տալով խաղադաշտից հեռացրել է բոլոր 22 ֆուտբոլիստներին:

Շարունակելի

Comments are closed.