Նորություններ
Այսօ Լա Սկալայի բացման օրն է
15.07.2021
1778 թվականին այս օրը Միլանում բացվեց համաշխարհային օպերային կենտրոններից մեկը՝ Լա Սկալան:
Թատրոնի շենքը կառուցվել է ճարտարապետ Ջուզեպպե Պյերմարինիի նախագծով 1776-1778 թթ-ին այնտեղ, որտեղ ժամանակին Սանտա-Լուչիա դելլա Սկալա եկեղեցին էր։ Այստեղից էլ ծնվեց թատրոնի անվանումը։ Իսկ եկեղեցին իր անունն ստացել էր հովանավորուհու ազգանունից` Բեատրիչե Ռեջինա դելլա Սկալա:
Թատրոնի բացումը մեկնարկել էԱնտոնիո Սալիերիի«Հանրաճանաչ Եվրոպա» օպերայով:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թատրոնի շենքը լիովին ավերվել է։ Վերականգնել է ճարտարագետ Լ. Սեկկին։ Շենքը վերաբացվել է 1946 թվականին։ Այն աշխարհի ամենագեղեցիկ կառույցներից է։ Պահպանված է խիստ նեոդասական ոճը, ունի անթերի լսելիականություն։ Նստատեղերի դասավորությունը համապատասխանում է օպտիկայի խիստ կանոններին։ Թատրոնի երկարությունը 100 մետր է, իսկ լայնությունը` 38 մետր։ Կառույցի ճակատային մասի կենտրոնում վեր է խոյանում կառքերի համար նախատեսված շքամուտք։















