Նորություններ
3 D պատկերներ՝ ճապոնացի նկարչից
23.08.2021
Ճապոնացի նկարիչ Ֆեյֆ Դոնգը ներկայացրել է եռաչափ նկարների շարք։ Աշխատանքներում գերակշռում են ձկների 3D պատկերները, որոնք առաջին հայացքից չափազանց իրական են թվում։
Ձկները նման ոճով պատկերելու ավանդույթը Ճապոնիայում տարածում է գտել մոտ մեկ տասնամյակ առաջ: Այդ ժամանակվանից ի վեր նկարիչները զարգացնում են նկարչական տեխնիկան և հմտանում:
Դոնգի աշխատանքները բաղկացած են ակրիլային ներկի մի քանի շերտերից, որոնք նկարիչը ձեռքով տարածում է: Շերտերից յուրաքանչյուրն ամրացվում է թափանցիկ խեժանման նյութի վրա:
Թափանցիկ խեժն իր ցանկացած տարայում լցնելուց հետո նա թողնում է, որ այն չորանա, այնուհետև սկսում նկարել ակրիլային ներկերով: Ամեն մի շերտն ավարտելուց հետո նա կրկին մի քանի ժամ սպասում է, մինչև ներկն ու խեժը չորանան: Այս գործողությունը կրկնվում է մոտ 20 անգամ, որից հետո միայն արվեստի գործը պատրաստ է լինում:















