Նորություններ
Սարո Գեւորգյանը` առաջատար «Նոր Ալիք 2021» մրցույթում
24.08.2021
Այս օրերին Սոչիում անցկացվում է «Նոր Ալիք 2021» փառատոնը։ Երգի մրցույթում Հայաստանը ներկայացնում է երգիչ Սարո Գեւորգյանը։
Նա հաջողությամբ է ելույթ ունեցել նաև մրցութային երկրորդ օրը։ Կատարելով «Կուզես» երգը՝ նա վաստակել է 89 միավոր։ Մրցութային երկու օրերին արդյունքում Սարո Գևորգյանն ունի 179 միավոր։















