Նորություններ

Այսօր գրող, բանաստեղծ Պաուլո Կոելիոյի ծննդյան օրն է

Այսօր գրող, բանաստեղծ Պաուլո Կոելիոյի ծննդյան օրն է

24.08.2021

Այսօր բրազիլացի հայտնի գրող, արձակագիր, բանաստեղծ Պաուլո Կոելիոյի ծննդյան օրն է։ Հրատարակել է ավելի քան 20 գիրք՝ վեպեր, մեկնաբանված անթոլոգիաներ, փոքր պատմվածքների ժողովածուներ: Հայտնի է դարձել իր «Ալքիմիկոսը» վիպակով, որը համարվել է բեսթսելլեր: Բոլոր լեզուներով շրջանառությունը գերազանցում է 300 միլիոնը: Ներկայացնենք կյանքի մասին նրա մտքերից մի քանիսը․

*Եթե ընդունակ ես տեսնելու գեղեցիկը, ապա միայն այն պատճառով, որ ինքդ քո ներսում կրում ես այդ գեղեցիկը։

*Երբեմն պատահում է այնպես, որ կյանքը երկու մարդու բաժանում է միմյանցից միայն նրա համար, որպեսզի հասկանան, թե որքան կարևոր են միմյանց համար։

*Երբեմն պետք է շրջել ամբողջ աշխարհը հասկանալու համար, որ գանձերը պահվում են տանը։

*Մարդիկ ուզում են ամեն բան փոխել, բայց միևնույն ժամանակ ցանկանում են, որ ամեն ինչ մնա նախկինի պես։

*Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես։ Լռությունը ճակատագրեր է կործանում։

 

Comments are closed.