Նորություններ
Հետաքրքիր փաստեր տիեզերագնացների մասին
25.08.2021
Յուրաքանչյուրիս շրջապատում կան մարդիկ, որոնք գոնե մանկության տարիներին երազել են տիեզերագնաց դառնալ։ Այնինչ քչերը գիտեն այն դժվարությունների ու զոհաբերությունների մասին, որոնք սպասում են տիեզերագնացներին։
Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր՝ կապված տիեզերագնացների հետ։
- Տիեզերագնացների սննդի մեծ մասը հեղուկ է, ավելի ճիշտ՝ գելային տեսքով է և պահպանվում է ատամի մածուկի տարային նմանվող ամանների մեջ:
- Նախքան տիեզերք թռչելը, տիեզերագնացները տարիներ շարունակ իրենց օրգանիզմը ենթարկում են տարատեսակ փորձությունների, որպեսզի ձգողականության բացակայության պայմաններում այն փոփոխությունների ու սթրեսի չենթարկվի:
- Քանի որ տիեզերքում բացակայում է ձգողականության ուժը, տիեզերագնացների ողնաշարը ուղղանում և ձգվում է, ինչի արդյունքում նրանց հասակն ավելանում է մի քանի սանտիմետրով:
- Շատ տիեզերագնացներ Երկիր վերադառնալուց հետո ստիպված են լինում կրկին քայլել սովորել:
- Քանի որ տիեզերագնացների տիեզերքում սովոր են, որ իրերը բաց թողնելիս գետնին չեն ընկնում, Երկիր վերադառնալուց հետո մի որոշ ժամանակ պարբերաբար վայր են գցում ձեռքում պահած իրերը:
- Տիեզերագնացության պատմության ընթացքում ոչ մի տիզերագնաց տիեզերքում չի մահացել: Մահացու ելքով վթարներ, ցավոք, եղել են, սակայն բոլորը եղել են թռիչքների, վայրէջքների կամ փորձարկումների ընթացքում:
- Ամենաերկարը տիեզերքում մնացել է ռուս տիեզերագնաց Գենադի Պադալկան՝ 878 օր:
- Առաջինը տիեզերանավից բաց տիեզերք է դուրս եկել Գեորգի Գրեչկոն՝ այնտեղ անցկացնելով 23 րոպե 41 վայրկյան, ու հետո դժվարությամբ է կարողացալ ներս մտնել, քանի որ սաղավարտը զգալի ուռել ու մեծացել էր չափերով:















