Նորություններ

Անջելինա Ջոլին` Instagram-յան ռեկորդակիր

Անջելինա Ջոլին` Instagram-յան ռեկորդակիր

25.08.2021

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Instagram-ում գրանցվել էր օգոստոսի 20-ին։ Առաջին մի քանի ժամերի ընթացքում նա հավաքել էր շուրջ երկու միլիոն բաժանորդ։ Մի քանի օրում արդեն նա հավաքել է ավելի քան 9 միլիոն բաժանորդ՝ առաջ անցնելով  Ջենիֆեր Էնիսթոնից և Ռուպերտ Գրինտից։

Ի դեպ, Ջոլին էջը ստեղծել է աֆղաններին աջակցելու նպատակով, որոնք «Թալիբան» կազմակերպության ներկայացուցիչների կողմից երկրի գրավման հետևանքով հայտնվել են բարդ իրավիճակում։  Նրա առաջին գրառումը եղել է Աֆղանստանից ժամանած աղջկա նամակ, որում նա պատմել է զավթիչների հանդեպ վախի մասին։

Comments are closed.