Նորություններ

Գիտելիքի օրը տարբեր երկրներում

Գիտելիքի օրը տարբեր երկրներում

25.08.2021

Մոտենում է շատ սպասված Սեպտեմբերի 1-ը՝ գիտելիքի և նոր ուսումնական տարվա առաջին օրը։ Օրը տոն է բոլոր աշակերտների, ուսանողների, ծնողների, ուսուցիչների, դասախոսների ու բոլոր այն մարդկանց համար, ովքեր ինչ-որ կերպ առնչվում են ուսումնական հաստատությունների հետ։ Թեև այն համարվում է միջազգային տոն, սակայն ոչ բոլոր երկրներում է այն ազդարարում գիտելիքի օր։

Ճապոնիայում, օրինակ, ուսումնական տարին սկսվում է ապրիլին, երբ ծաղկում է երկրի խորհրդանիշ ծառը՝ սակուրան: Համարվում է, որ գարունը նոր կյանքի սկիզբ է, և սովորելու ամենաճիշտ ժամանակն է:

ԱՄՆ-ում և եվրոպական բազմաթիվ երկրներում, ինչպես օրինակ Իսպանիայում, Իսլանդիայում, ուսումնական տարվա մեկնարկի հստակ օր չկա։ Այս երկրներում ուսումնական տարին սկսվում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, իսկ հստակ օրը որոշում է տվյալ վարչատարածքային միավորի ղեկավարությունը։

Գերմանիայում աշակերտները գնում են դպրոց հոկտեմբերի կեսերից, երբ վերջնականապես ավարտվում է ամառային շոգը։

Հնդկաստանում էլ նոր ուսումնական տարվա սկիզբը նշում են ապրիլի 1-ին և ավարտում հաջորդ տարվա մարտին։ Ավստրալիայում առաջին զանգը հնչում է փետրվարին։

Իրանում դասերը մեկնարկում են սեպտեմբերի 23-ին և գնահատվում 20 միավորանոց համակարգով, իսկ հարևան Վրաստանում դասերը մեկնարկում են սեպտեմբերի կեսերից։

Հայաստանում, Ռուսաստանում և հետխորհրդային մի շարք երկրներում շարունակում է պահպանվել ավանդույթը և գիտելիքի տոնը նշել Սեպտեմբերի 1-ին։

 

Comments are closed.