Նորություններ
Հայկական թատերախումբը կմասնակցի միջազգային փառատոնի
26.08.2021
Հայաստանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի «Բելայա Վեժա» XXV միջազգային թատերական փառատոնին։ Նրանք հանդես կգան Էլժբետա Խովանեցի «Գարդենիա» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան)։
Ներկայացման դերակատարներն են Տաթևիկ Մելքոնյանը, Ելենա Վարդանյանը, Հայարփի Զուռնաչյանը և Հռիփսիմե Նահապետյանը: Նկարչական ձևավորումն ու զգեստները՝ Նելլի Բարսեղյանի, երաժշտական ձևավորումը` Գոռ Մարգարյանի:
«Բելայա Վեժա»- Բելառուսում անցկացվող ամենահեղինակավոր թատերական փառատոնն է, որին հրավիրվում են ոչ միայն դրամատիկական, այլև տիկնիկային թատրոնները, ինչպես նաև տարբեր թատերական դպրոցներ ներկայացնող պարային համույթներ ամբողջ աշխարհից:















