Նորություններ

Միջազգային մրցույթի մասնակիցները ելույթ են ունենում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

Միջազգային մրցույթի մասնակիցները ելույթ են ունենում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

27.08.2021

InClassica 10-րդ միջազգային փառատոնն անցկացվում է Դուբայում։ Այդ շրջանակներում անցկացվում է նաև երիտասարդ դաշնակահարների Classic Piano 2-րդ միջազգային մրցույթը։ 3-րդ և 4-րդ փուլերում մասնակիցները, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ելույթ են ունենում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Մրցույթի 3-րդ փուլում հանդես կգա 18 դաշնակահար՝ աշխարհի տարբեր երկրներից՝ ՌԴ, Ֆրանսիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Հարավային Կորեա և այլն։ Ժյուրիի կազմը գլխավորում է կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Չայկովսկին։

Classic Piano-ի առաջին փուլին մասնակցել են 70 երաժիշտներ, որոնք 2019-2020թթ. Գերմանիայում, Ռուսաստանում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Հարավային Կորեայում, Իտալիայում, Բելգիայում, Շվեյցարիայում և Հայաստանում անցկացված «14 ուղի դեպի Դուբայ» մրցույթի եզրափակիչ անցած մասնակիցներն են։ Classic Piano-ի մրցանակային ֆոնդը 300 հազար եվրո է։

Մրցույթի արդյունքը կամփոփվի սեպտեմբերի 4-ին:

Comments are closed.