Նորություններ

Այսօր երգչուհի Սեզարիա Էվորայի ծննդյան օրն է

Այսօր երգչուհի Սեզարիա Էվորայի ծննդյան օրն է

27.08.2021

Այսօր երգչուհի Սեզարիա Էվորայի ծննդյան օրն է։ Նա աֆրիկյան Կաբո Վերդեի Հանրապետությունից էր։ Կատարել է մորնա, ֆադու և մոդինյա ժանրերի երաժշտական ոճերում։ Երգել է կաբովերդեի լեզվով, որը պորտուգալերենի։

Երգչուհին մշտապես բեմ է բարձրացել բոկոտն. սա խորհրդանշում էր իր երկրի աղքատությունը։ Նա ոտաբոբիկ էր շրջում նաև կյանքում։ Սեզարիան հագել է միայն սանդալներ այն դեպքում, երբ հյուրախաղերի էր մեկնում բարեխառն կլիմա ունեցող երկրներ։ Նա երգել սկսել է 17 տարեկանից, իսկ առաջին սոլո ալբոմը ձայնագրել է 43 տարեկանում։

1980-ականներին Սեզարիա Էվորան սկսել է Եվրոպայում իր շրջագայությունները։ Իսկ արդեն 1988 թվականին նա դարձավ աշխարհահռչակ երգչուհի։ Հատուկ ճանաչում ստացավ իր «Միսս Պերֆումադու»՝ թվով 4-րդ ալբոմի լույս ընծայելուց հետո։ Ի դեպ, իր երկրում երգչուհին ֆինանսավորել է բոլոր տարրական և մի շարք միջնակարգ դպրոցներ։ Նրա փողերով էր պահպանվում երկրի առողջապահության շուրջ կեսը, ինչպես նաև մի քանի հիվանդանոցներ։

2010 թվականի մայիսին երգչուհին չեղյալ համարեց իր բոլոր պլանավորած համերգները սրտի հիվանդության պատճառով, իսկ 2011 թվականի սեպտեմբերին նա հայտարարեց իր երաժշտական կարիերայի դադարեցման մասին։ Սեզարիա Էվորան՝ «Ոտաբոբիկ փերին» մահացավ 2011-ի դեկտեմբերին՝ 70 տարեկան հասակում։

Comments are closed.