Նորություններ
Այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է
31.08.2021
Այսօր ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է (ծնվ․ 1908թ․)։
- Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն։
- Երբեմն ես մտածում եմ, որ հարուստ մարդիկ պատկանում են բոլորովին մեկ այլ ազգության, անկախ այն բանից, թե ինչ ազգություն ունի նրանցից յուրաքանչյուրը։
- Ամենուր բարին փնտրիր, իսկ գտնելով` ի ցույց դիր աշխարհին, և թող նա ազատ և հպարտ լինի:
- Հայոց լեզվի ուսուցումը հավատքի հարց է:
- Տարօրինակ է, բայց հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակ, երբ նա դժվարության մեջ է, մնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պես, այնպես ինչպես ծնողներիդ:
- Առաջ ես մտածում էի, որ մարդն այլևս չի լացում, երբ մեծանում է, բայց պարզվեց, որ հենց այդ ժամանակ է նա սկսում լացել` հասկանալով, թե ինչ է կատարվում աշխարհում:
- Ես կալիֆորնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երևանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ և ամեն տեղ նույն մարդն եմ…
- Ես հայ եմ, և դուք գիտեք, թե ինչ դժվարին և միանգամանյան ինչ հրաշալի բան է այդ:















